Ոչինչ այնքան լավ տոնական տրամադրություն չի հաղորդում, որքան տանը տարածված ամանորյա բույրը։ Ահա հրաշալի բաղադրատոմս, որի համար Ձեզ անհրաժեշտ կլինի 5 բաղադրամաս և ընդամենը 30 վայրկյան։
ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ. դարչինի 3 ձողիկ, 1 նարինջ (կտրտած), 2 թեյի գդալ մշկընկույզ (կամ կոճապղպեղ), 2 թեյի գդալ մեխակ, 1 բաժակ լոռամիրգ, ռոզմարինի կամ թարմ սոճու ճյուղ։
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ. կաթսայի մեջ լցրեք 2-3 բաժակ ջուր և ավելացրեք բոլոր վերը նշված բաղադրիչները։ Դրեք թույլ կրակի վրա (ըստ անհրաժեշտության ջուր ավելացրեք ու եռացրեք նաև հաջորդ օրը)։ 
Դե ինչ, վայելեք ամանորյա անուշ բույրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել