Էս երկու իրադարձությունները ես համարում եմ հայ հասարակության համար ամենանշանակալին:
SOAD-ի համերգն էն դեպքն էր, որ բոլորի մոտ միացրած էր Հ1-ի ուղիղ եթերը, իսկ Հանրապետության հրապարակի հավաքված երաժշտասերներին նույնիսկ փոթորիկը չէր կարող խանգարել: Սա էն դեպքն էր, որ մի ողջ երիտասարդություն միանգամից համախմբվել էր ու հավաքվել էր միմիայն մի գաղափարի շուրջ: Ինչպես նաև չմոռանանք, որ մարդիկ օրերով հերթ էին պահել համերգին ներկա գտնվելու համար, իսկ ժամեր առաջ ուղղակի իրարանցում էր Երևանի կենտրոնում:
Ուեսթի համերգ: Ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ 20 րոպեում կարելի է քաղաքի կենտրոնում իրարանցում առաջացնել, ու կարող է հայ ազգը 15 րոպեում տանը նստած ելման դիրքից գտնվել Կարապի լճի մոտ: Հայտարարությունը տարածվելուց ընդամենը 20 րոպե հետո (առաջին 18 րոպե 58 վարկյանը ոչ մեկ իսկությանը չէր հավատում) գրեթե բոլորի տանն իրարանցում էր, ու բոլորը շտապում էին: Դե նաև չմոռանանք, որ կյանքում էդքան մարդ ու ոստիկան միաժամանակ չէին գտնվել Կարապի լճի մեջտեղում՝ թքած եղանակի վրա, որ ջուր կա մեջը, ու հոսանք է մեջը:
Կարճ ասած՝ մենք դեռ երկար կհիշենք այս երկու գերհզոր, գերհամախմբող երկու իրադարձությունները:
Կեցցե էն Երևանը, որ էդ երկու օրն էր եկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել