Ինչ-որ մեկը կարո՞ղ է հուշել Րաֆֆիին, որ Ազատության հրապարակում հիմարություններ չխոսի։ Այս մարդն իրոք կորցրել է իր ադեկվատությունը. երեկ տրիբունից հայտարարել են, որ պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և... թաղային հեղինակությունների հրաժարականը։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ մի շաբաթ դատարկախոսություն անելուց հետո պետք է ինչ-որ նոր էլեմենտներ մտցնել խոսքի մեջ, որ փչացած պատիֆոնի տպավորություն չստեղծվի, բայց դե դեմագոգիան ու դատարկախոսությունն էլ սահման ունի։ Հետաքրքիր է՝ Րաֆֆին ո՞նց է պատկերացնում թաղային հեղինակությունների հրաժարական ասվածը։ Ըստ ազգիս զադնի չտվող մեսիայի՝ դրանք էլեկտորալ պաշտոննե՞ր են...
Մյուս կողմից, ինչի՞ վրա ենք զարմանում. Րաֆֆին փողոցում ա ընդդիմություն ասվածը վերջնականապես հավասարեցնում խեղկատակության հետ, իսկ նրա կուսակից Փոստանջյանը նույնն անում է ԱԺ նիստերի դահլիճում։
Պետք է ամոթալից մի խոստովանություն անեմ. ես 2012-ին, 2013-ին քվերակել եմ «Ժառանգության» ու Րաֆֆու օգտին ու հիմա արդեն հասկանում եմ, թե ինչ լավ էր, որ իմ քվեն պարտվեց։ Վայ մեզ, եթե սրանց նման խեղկատակները ստանան ավելի մեծ լիազորություններ ու ավելի մեծ իշխանություն, քան այն, ինչ ունեն հիմա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել