Քանի որ այսօր համացանցը ակտիվորեն քննարկում էր «Քարե Դարդ» սիթքոմը, որոշեցի մի բան էլ ես ասեմ։ Ամիսներ առաջ մեծ ցավով տարա Վիտամին ակումբի փակվելու լուրը, որովհետև տղաները «Կարգին Հաղորդում»-ից հետո, իհարկե, Հայաստանում ամենաորակյալ հումորն էին մատուցում։ Շատ ուրախ եմ, որ Արմուշն ու Վաչեն նորից էկրաններին են, ու նման հետաքրքիր ֆորմատով։ Սիթքոմի թեման նենց ընտիր է, որ ամեն կողմի վրա կարող են տանել, ու ամեն նոր սերիան միացնելիս ամենաանհավանական բաներին ես սպասում։ Ռաֆոյի կերպարը շատ հետաքրքիր է, միակ մարդը Քարե դարում, որ բավական շատ բան է հասկանում, ու կասկածում եմ, որ ինքն էլ ոնց որ ապագայից եկած լինի) Իսկ ինչ վերաբերվում է այն կարծիքին, որ դինոզավրերը իրական չէին և զգացվում էր, որ համակարգչային գրաֆիկա է, ասեմ,որ ժանրը սիթքոմ է, որը չի պարտադրում նկարահանման հրապարակ իրական դինոզավրեր բերել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել