Որքան էլ տհաճ լինի՝ մեր հասարակությունը մեծ հաշվով չի տարբերվում իր իսկ կողմից ձևավորած իշխանությունից, և հենց այդ պատճառով իշխանության մեջ է հայտնվում հասարակության ոչ լավագույն մասը՝ առանձին բացառությունները չհաշված, ինչը նշանակում է, որ հանրաքվեի ընթացքում իշխանության նկատմամբ դրսևորված վերաբերմունքն իռացիոնալ է՝ կորչի Սերժը, և թող նրա փոխարեն գա «բարի քեռին»: Ինչպես հայտնի է՝ այդպես լինել չի կարող, և որպեսզի գա «բարի քեռին»՝ հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի դրան ու նաև բերի նրան: Մերժելով անձամբ Սերժին՝ հասարակությունը ոչ թե մոտեցնում է «բարի քեռու» գալուստը, այլ հնարավորություն է ստեղծում, որպեսզի նրան փոխարինի մեկ այլ Սերժը, որն արդեն կկրի Պողոս կամ Պետրոս անունը... Կախարդական այդ շրջանից դուրս գալու համար անհրաժեշտ է վերափոխվել՝ համագործակցելով Սերժի հետ, որքան էլ դա դուր չգա այսօրվա ողջ ընդդիմությանը. այլ տարբերակ ես ուղղակի չեմ տեսնում, և չեմ կարծում, թե որևէ մեկն այսօր դա տեսնում է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել