Ռուսական շուկայում թուրքական արտադրանքի արգելքը լավ հնարավորություն է ստեղծել հայ արտադրողների համար լրացնելու շուկայում առկա բացը:
Այս առիթով ՀՀ գործադիր մարմնի կողմից շարունակվում են տեղական արտադրանքի արտահանման վերաբերյալ քննարկումները:
Պետք է նշել, որ բացի պետական աջակցությունից՝ կարևոր է նաև գործարարների արագ արձագանքումն ու արտահանման մեխանիզմի ճիշտ մշակումը:
Գաղտնիք չէ, որ այս տարի ռուսական շուկայում նվազել է հայկական ապրանքների արտահանումը: Բացի ռուսական շուկայում առկա խնդիրներից՝ անհաջողության պատճառ է այն, որ հայ արտադրողներն արագ չեն արձագանքում, ունեն ներուժի պակաս, ինչպես նաև արտահանման արտադրանքի գնային քաղաքականությունն ու տեսականին հաճախ չեն համապատասխանում տվյալ շուկային:
Արտահանման ծավալների ավելացումը ժամանակ է պահանջում: Նոր մեխանիզմների ստեղծումը կատարվելու է երկարաժամկետում: Այս պահին գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկման մասնակիցներին: Սպասվում է, որ գալիք շաբաթ կլինեն արդեն հստակ առաջարկություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել