Էս էն անվանակարգն է, որ էս տարի նույնիսկ բոլորի դեմ էլ գնալու լինեի, պիտի գրեի: Սոսն էս տարի 365 օր աշխատել է անդադար, ինչպես «Մեր բակում» են ասում՝ «գցում էինք զառը, շեշ ու դու՝ Սոս Ջանիբեկյան»:
Էս տարի բոլոր գեղֆիլմերում Սոսը մարմնավորել է եթե ոչ առաջնային, ապա երկրորդական ու կարևոր դերեր, բոլոր վայրերում կարողացել է յուրովի ներկայանալ (չնայած ինչպես մի ստատուսում գրել էի, ես տենց չեմ սիրում), բոլորում խաղացել է շատ որակով, իսկ առանձնահատուկ կցանկանայի նշել նրա դերը «Դոմինո» սիթքոմում, որտեղ նա ուղղակի փայլել է, ու, վստահ եմ, շատերի համար բացահայտում էր հումորային ոլորտի դերասան Սոսը: Իր խաղով նա կարողացավ շատերի կողմից սիրված դառնալ ու շատերին պարգևել հետաքրքիր ու զվարճալի պահեր:

Էս տարի նա խաղացել է «Որոգայթում» նույնպես, ու մեր մեջ ասած՝ ես մի քիչ նրան չհավանեցի միայն էդ դերում, բայց սա կարա լինի միմիայն սուբյեկտիվ կարծիք:
Էնպես որ, էս տարի Սոսի չափ ոչ մեկ չի աշխատել, Սոսի չափ ոչ մեկ լավ չի խաղացել, ու Սոսի չափ ոչ մեկ չի եղել մեր էկրաններին։
Սոս Ջանիբեկյան՝ տարվա լավագույն դերասան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել