Տարվա լավագույն հայկական երգ և երաժշտություն՝ «Չունի աշխարհը քեզ նման»: Հայ երգիչները տարվա ընթացքում առանց իրար հերթ տալու նոր երգ ու երաժշտություններ են ձայնագրել, որոնք պետք է նրանց համար ճանապարհ բացեր դեպի հարսանիքներ, բայց էդ բոլորի մեջ ամենահայտնին, ամենասիրվածը Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգն է:
Երգ, որը սիրվեց շատերի կողմից, երգ, որն իրականում հաճելի է լսել, ու չես հոգնի երկրորդ անգամ լսելուց:
Շատ բան կարող ենք ասել էս երգի մասին, բայց ինձ թվում է՝ բոլոր էն մարդիկ, ովքեր վայելել են, ինձ հետ համամիտ կլինեն, իսկ ով էլ չի վայելել, հաստատ առաջին անգամ լսելուց հետո կհավանի իմ կարծիքը:
Հարգելի երգիչներ, գիտեմ, որ ամեն ինչ անում եք հայկական հարսանիքներում երգելու համար, բայց գոնե նենց արեք, որ հասարակ մահկանացուների համար էլ հաճելի լինի ձեր երգը, քանի որ հենց նրանց շնորհիվ եք դուք «ճանապարհ հարթում» դբա հարսանիք:
Կարճ ասած՝ Ռազմիկի այս երգի նմանն էս տարի ոչ մեկ չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել