karen mirzoyan

GalaTV.am-ը գրում է.

Մենք միշտ բարձր ենք գնահատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում համանախագահների միասնականությունը: Ու չնայած տարբեր միջազգային հարցերի շուրջ նրանք ունեն տարաձայնություններ, բայց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պարագայում համանախագահները հանդես են գալիս համաձայնեցված ընդհանուր դիրքորոշմամբ։

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճը, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ի որպես լիարժեք կողմի ներգրավումը, ինչպես եղել է 90-ականներին, թույլ կտա իրական առաջընթաց ապահովել և հասնել վերջնական կարգավորմանը։ Կարեն Միրզոյանը նաև կարևորել է միասնական քայլերի ձեռնարկումը՝ լարվածության մակարդակը նվազեցնելու համար։
Պատասխանելով շփման գծում աճող լարվածության վրա Ռուսաստանի և Թուրքիայի վատթարացող հարաբերությունների հնարավոր ազդեցության մասին հարցին՝ Կարեն Միրզոյանը կարծիք է հայտնել. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա այս թնջուկը ունի և ունենալու է իր լուրջ անդրադարձը ընդհանուր տարածաշրջանային զարգացումների վրա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել