Կար քրեաօլիգարխիկ համակարգի մաս կազմող բոլոր <շահագռգիռ կողմերի> անչափ <բարձր գիտակցության > դրսևորում, որը արտահայտվեց ըստ նոր Սահմանադրությամբ իբր հենց այդ համակարգը քանդելուն ուղղված նույն համակարգից ուղղորդվող տարրերի անթաքույց հեզությամբ և ամեն ինչ ամեն գնով անելու պատրաստակամությամբ:
Կար շատ հստակ արտահայտված վերաբերմունք ընտրողների կողմից ավելի շատ ուղղված սոցիալական ահավոր վիճակին ու անարդարության առկա մթնոլորտին՝ ասել է կար սոցիալական և իրավական բողոքի մեծ ալիք, որը արտահայտվում էր հիմնականում անկախ ամեն ինչից հանրաքվեին մասնակցելով ՈՉ ասելով :
Կար ընդհանրապես ընտրությունների ինստիտուտին և իշխանական համակարգի եկած ցանկացած քայլին չհավատալու գործոնը, որն արտահայտվեց ուղղակի բոյկոտով, ընտրություններին չմասնակցելով:
Կար բոլոր անցած ընտրությունների նման ընտրակեղծիքների զինանոցի հնարավորությունների անմնացորդ օգտագործման տխուր փաստը, ու միչև անգամ այնքան տխուր, որ բացասական իմաստով զարգացում էլ չկա այդ հարցում:
...Ու էլի շատ տխուր իրողություններ...
Չկար Սահմանադրական հանրաքվե անցկացնելու հույժ կարևոր անհրաժեշտություն, ուստի և չկար համապատասխան հետաքրքրություն դրա նկատմամբ:
Չկար տարրական հավատի նշույլ բոլոր կողմերում հենց գործող Սահմանադրության նկատմամբ, և այն , որ գիտակցումը, որ բռի ու հոռի մեթոդներով հազիվ թե հետապնդվի վեհ ու ազնիվ նպատակներ:
ՈՉ-ը հիմնականում չէր արտահայտում համապատասխան ճամբարում հայտնված կուսակցությունների նկատմամբ վստահություն, իսկ ԱՅՈ-ն հիմնականում դեգրադացված հասարակության համապատասխան մասի , ասել է ԳՈՀ կողմի//իհարկե անձնական առումով// պատասխանն էր իշխանության ցանկացած քայլին:
Իսկ հիմնական գործոնը, որը պետք է լիներ հիմնական մեխը, առանցքը մոտեցումների, որը գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև ընտրություն կատարելու փաստ պետք է լիներ , կարելի է ասել հիմնականում բացակայում էր:
Այսինքն ինքը՝ հանրաքվեն բոլոր կողմերի համար չնչին բացառություններով իրականության մեջ բովանդակային առումով ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հանրաքվե չէր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել