Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը չի բացառում, որ Գերմանիան առաջիկայում այլևս չի ընդունի փախստականներին` նրանց մուտքը երկիր արգելելով անմիջապես սահմանին: Այս մասին գրում է Welt թերթը: «Շենգենյան գոտին չի կարող երկար շարունակել իր գոյությունն առանց սահմանային վերահսկողության, եթե արտաքին սահմանների պաշտպանության մեխանիզմը չի գործում»,-պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, սահմանի փակումը բխում է օրենքի դրույթներից, սակայն «քաղաքական հայացքներից ելնելով` մենք ավելի վաղ որոշել ենք այդ մեթոդին չդիմել»: Ըստ Մեզերի, սահմանի փակման հարցը քննարկվել է դեռևս սեպտեմբերին, երբ փախստականների մեծ հոսքի պատճառով սահմանային վերահսկողություն հաստատվեց: Դեռ այն ժամանակ հարց առաջացավ, ըստ որի Գերմանիան դադարելու է ընդունել փախստականներին: Ի վերջո, այդ որոշումից հրաժարվեցին, բայց «թե որքան երկար դա կտևի, եթե երկիր մուտք գործող փախստականների թիվը շարունակի մնալ այսքան շատ, արդեն այլ հարց է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել