Ժողովուրդ ջան, ինչ է լինելու մեր վիճակը" Նայում ես հասարակությանը և հասկանում, որ այն բաժանված է հետևյալ շերտերի․
1․ Հյուսիսային պողոտայում վխտացող մուրացկաններ
2․ Ընտրությունից ընտրություն 5000 դրամի սպասող պոռնիկներ
3․ Ընտրությունից ընտրություն 100000-ի սպասող հանձնաժողովի անդամ պոռնիկներ
4․ Ֆեյսբուքում ամենամսյա աշխատավարձով իշխանությանը գովերգող և ընդդիմությանը փնովող ծախու արարածներ
5․ Ծախված լրագրողներ և լրատվամիջոցներ
6․Ոստիկանությանը ծառայող քաղաքացիական հագուստով հանցագործներ
7․Անտարբեր հասարակություն
8․Արտագաղթողի հոգեբանություն ունեցողներ
9․Ի հեճուկս փողոցներում տեղադրված բազում աղբամանների խոզի վարքագծով արարածներ
10․Փողոցում ուղտի նման թքող տղամարդիկ
11․Ճանապարհներին պապայի առած թանկանոց մեքենաների արագությամբ ինքնահաստատվող երիտասարդություն
12․Աղբամանից աղբաման շրջող տատիկ-պապիկներ
13․ Համացանցում ֆեյքերի ետևում թաքնված արժանապատիվ մարդկանց վարկաբեկել ձգտող <<համարձակ>> անբարոյականներ։
14․Տարբեր պաշտոնների համար կենացմահու կռիվ տվող չինովնիկներ
15․Մի քանի ծառայողական մեքենա կամ մանդատ փախցնող երեսփոխաններ
16․Ժողովրդի վրա թքած ունեցող և միմիայն անձնական բարեկեցության մասին մտածող պաշտոնյաներ․․․
Շարքը կարելի է անվերջ թվարկել․․․Եվ ի՞նչ․․․Այսպիսի հասարակությանը կարելի է իշխանափոխության կոչ անել"
Ամեն ինչ օրինաչափ է․․․գարշելին չափից դուրս շատ է, որպեսզի գեղեցիկը կարողանա երևալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել