Վանաձորում այսօր մեկնարկել էր «Հեքըթոն(ՅԱՆ) մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը:
Միջոցառմանը մասնակցում է շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:
ՏՏ ոլորտի վերջին տարիների առաջընթացի մասին խոսելը ավելորդ է: Պետական և մասնավոր աջակցության շնորհիվ տարեկան աճը այս ոլորտում գերազանցում է 20%-ը: Գործադիր մարմնի կողմից տրամադրվող արտոնությունների շնորհիվ արդեն իսկ ստեղծվել է մոտ 40 նոր ընկերություն:
Գովելի է այն փաստը, որ առաջին անգամ մրցույթը կազմակերպվել էր Գյումրիում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մարզերի հանդեպ ուշադրությունը:
Մրցույթի մասնակից թիմերը կարող են լուծումներ առաջարկել տեղական և միջազգային խնդրի ցանկացած հարթակում,կարող են իրենց գաղափարներով ներգրավել բազմաթիվ ներդրողների կամ դուրս գալ միջազգային շուկա:
Ի ուրախություն վանաձորցիների, շուտով իրենք կունենան տեխնոպարկ:
Վանաձորի տեխնոպարկում կգործեն 2 գիտահետազոտական կենտրոն և 20-ից ավելի ընկերություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել