Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ տնտեսական աճի մասին արվել են բազմաթից կանխատեսումներ: Նրանց կողմից ներկայացրած ցուցանիշները, սակայն տարվա ընթացքում փոփոխվել են մի քանի անգամ:
Նման կանխատեսումները հաճախ մեծ ազդեցություն են ունենում ներդրումային շուկայի զարգացման վրա: Արտասահմանցի բազմաթիվ ներդրողներ հաշվի են առնում այդ տվյալները:
Համաշխարհային բանկը օբյեկտիվ է որակել ՀՀ-ում հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումները: Հիշեցնենք, որ գործադիր մարմնի կողմից հայտարարվել էր, որ 2016-ը սպասվում է ավարտել 2,2 տոկոս տնտեսական աճով:
Այս օրերին ՀԲ-ն կանխատեսումներ է արել նաև 2017թ-ի համար: Սպասվում է, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 2.7 տոկոս:
Հաշվի առնելով արտաքին գործոնների ազդեցությունը և համաշխարհային քաղաքական դաշտում գերտերությունների մշուշոտ հարաբերությունները, 2017թ.-ի մասին ավելի հստակ հնարավոր կլինի խոսել հաջորդ տարվա ավարտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել