Առասպելական պատմությունները լի են տարօրինակ հիբրիդ կենդանիներով, և կան մարդիկ, ովքեր ժամանակ չեն խնայում համակարգչային թվային ծրագրերով այդպիսիներին ստեղծելու համար։ Ինչևէ, այս ցանկում նշված բոլոր կենդանիներն իրական են։ Այս հիբրիդ կենդանիները ստեղծվել են մարդկանց կողմից՝ երկու տարբեր կենդանիների խաչասերման միջոցով։ 

Լիգեր (արու առյուծ + էգ վագր)

(Աղբյուրը՝ )

Այս հիբրիդ կենդանիները պահպանվում են արգելոցներով։ Դրանց հատուկ է արագ աճն ու ահռելի չափերը։ Դրանց քաշը կարող է հասնել մինչև 410 կգ-ի, և դրանք համարվում են կատվազգիների աշխարհի ամենախոշոր ներկայացուցիչները։

Թայգոն (արու վագր + էգ առյուծ)

(Աղբյուրը՝ )

Իսկ գիտեի՞ք, որ լիգերներն ու թայգոնները նույնպես խաչասերվում են։ Իսկ այն, թե ինչ տեսք կունենան դրանք, և թե ինչպես կանվանվեն դրանցից ստացված սերունդները, թողնում ենք Ձեր երևակայությանը։

Զոնքի (զեբր + ավանակ)

(Աղբյուրը՝ firenze.repubblica.it)

Յագլիոն (արու յագուար + էգ առյուծ)

(Աղբյուրը՝ jaegermagazin.de)

Հազվագյուտ միավորման արդյունքում լույս աշխարհ եկած այս արարածները պահպանվում են Կանադայի Բեր Քրիք արգելոցում։

Գիփ (այծ+ ոչխար)

(Աղբյուրը՝ wikipedia.org/wiki/Geep)

Եվս մեկ հազվագյուտ կենդանի, որը ստացվել է այծի ու ոչխարի խաչասերման արդյունքում։

Գլորալյան արջ (բևեռային արջ + գորշ արջ)

(Աղբյուրը՝ skyline05)

Այս արջերը հիմնականում ապրում են կենդանաբանական այգիներում. հազվադեպ, սակայն հանդիպում են նաև վայրի բնության մեջ։

Կոյագայլ (կոյոտ + գայլ)

(Աղբյուրը՝ Anne Marie Fraser)

Կոյոտներն ու արևելյան շրջանի գայլերը հայտնվել են 150-300.000 տարի առաջ, և այս կենդանիները կարող են խաչասերվել, որի արդյունքում ծնվում են կոյագայլեր։ Այս արարածները մոտավորապես նույն չափի են, ինչ գայլերն ու կոյոտները։

Զեբրոիդ (զեբր + ձիազգիների յուրաքանչյուր ներկայացուցիչ)

(Աղբյուրը՝ panoramio.com)

Դարվինն առաջինն էր, ով հիշատակել է զեբրոիդի մասին, որին չափազանց դժվար է ընտելացնել, քանի որ այն ավելի ագրեսիվ է, քան ձին։ 

Սավանյան կատու (տնային կատու + սերվալ)

(Աղբյուրը՝ wikipedia.org/wiki/Savannah_cat)

Այս գեղեցիկ արարածներն իրենց վարքով նման են շներին և չափազանց թանկ արժեն։

Ուոլֆին (արու խոյադելֆին + էգ շշաքիթ դելֆին)

(Աղբյուրը՝ sbingham.seabird)

Խոյադելֆիններն իրենք չափազանց հազվագյուտ տեսակ են, իսկ միակ ուոլֆինները, որոնք գոյություն ունեն, միայն արգելոցներում են գտնվում։  

Բիֆալո (ամերիկյան վայրի գոմեշ + կով)

(Աղբյուրը՝ outdoorhub.com)

Այս կենդանիները բնության մեջ գոյություն ունեն դեռ 1800-ականներից։

Հինի (արու ավանակ + էգ ձի)

(Աղբյուրը՝ wikipedia.org/wiki/Hinny)

Նարլուգա (կենտեղջյուր + բելուգա)

Չափազանց հազվագյուտ տեսակ, որոնց կարելի է հանդիպել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջանում։

Կամա (ուղտ + ուղտայծ)

(Աղբյուրը՝ craigwright)

Առաջին անգամ ստեղծվել են Դուբայում 1998թ․-ին արհեստական բեղմնավորման միջոցով։ Այս կենդանիների միայն 5 օրինակ է երբևէ ստեղծվել։

Ձո (կով+ վայրի յակ)

(Աղբյուրը՝  tomato umlaut)

Այս կենդանիներն ապրում են Տիբեթում ու Մոնղոլիայում և հայտնի են իրենց առատ կաթնատվությամբ։

Լեոպոն (արու ընձառյուծ+ էգ առյուծ)

(Աղբյուրը՝  unknown)

Այս գեղեցիկ կենդանիները խաչասերվել են միայն արգելոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել