Ժողովրդավարության բարձր մակարդակի հասած պետություններում ընտրության իրավունքի իրացման համար մարդիկ ներքին պատերազմներ են մղել, կռիվ են տվել բոլոր տիպի խտրականությունների դեմ՝ ռասսայական, գենդերային, կրոնական և այլ։ Բոլորի հիմնական նպատակը եղել է պետության քաղաքական կյանքին մասնակցելը, առաջին հերթին, ընտրության մասնակցելու՝ քվեարկելու միջոցով։
Ի՞նչ ունենք մենք։ Մենք ունենք ընտրության կատարելու իրավունք, սակայն մեզ որոշակի համակարգ զրկում է կատարված ընտրության իրականությանը համապատասխանելուց՝ հասարակությանը քաղաքական կյանքին մասնակցել չի հաջողվում։ Այսինքն մուտացվել է ընտրության իրավունքի իրացնելու խոչընդոտները։ Դրանց դեմ պայքարելու մեր հնարավորությունները չեն զարգացել մուտացիային զուգընթաց, որովհետև այդ նույն համակարգը կառավարողները չեն ցանկանում այդ զարգացումը և հնարավորինս խոչընդոտում են։
Այո, մենք պետք է դուրս գայինք և փշրելով ամեն արգելք՝ ստիպեինք ընդունել մեր կատարած ընտրությունը՝ հանրաքվեի արդյունքները, սակայն ոչ մեկս չգնացինք դրան։ Ավելին՝ որոշ ուժեր ռեալ էին գնահատել և համոզմունք ունեին, որ չի լինելու օրինական հանրաքվե։ Նրանք դրսում պայքարի հայտ էին ներկայացրել, սակայն հասարակությունը չհավատաց նրանց, իսկ հավատացողներն էլ, ըստ երևույթի, հիասթափվեցին տեղի չունեցող գործընթացների պատճառով։
Այս դեպքում ո՞րն է ելքը։ Նախ գնահատենք այն, ինչ ունենք հիմա։ Ունենք տարրալուծված ընդդիմություն, ինքուրույն ՀՀ քաղաքացիների բազմություն, միասնական իշխանական համակարգ, ինչպես նաև իշխանամեդ ընդդիմություն։ Հիշենք, որ մոտ ապագայում տեղի է ունենալու ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կամ նորի ստեղծում, ինչը կարելի է դարձնել բոլոր շահագրգիռ ընդդիմադիրների և քաղաքացիների պայքարի կիզակետը, որպեսզի ստիպենք համակարգին այնպիսի օրենսգիրք ընդունել, որը հնարավորություն կտա արգելափակել մուտացված խոչընդոտները և մեր ընտրական իրավունքն ամբողջությամբ իրացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել