Րաֆֆի Հովհաննիսյանի մասին շատերն են լսել: Ժամանակին այս մարդը զբաղվում էր քաղաքականությամբ: Արդարության համար նշենք, որ իրոք հանրության կողմից ուներ որոշակի վստահություն:
Բոլոր հնարավոր ձևերով ինքն իրեն ծաղրանքի ենթարկելուց հետո, թվում էր, թե Րաֆֆին ընդմիշտ կլքի մեր հանրային դաշտը: Էլ աղոթքներ, էլ Apple-ի հին գովազդային հոլովակի տեքստեր և նմանատիպ բազմաթիվ զվարճալի դեպքեր եկան ու անցան այս տարիների ընթացքում: Սեփական անձն արժեզրկելու զինանոցը սպառելուց հետո թվում էր, թե Հովհաննիսյանը կթողնի քաղաքականությունը:
Չնայած այս ամենին՝ Րաֆֆին չի ընկրկում և շարունակում է տարբեր ամբիոններից վեհ կոչեր ու խոստումներ տալ ժողովրդին: Փառք Աստծո, որ հանրային մեծ շրջանակներ չեն գնում նման արկածախնդիրների հետևից և նման գործիչների լսարանն այսօր չի գերազանցում 150-ի շեմը: Ամեն դեպքում անկախ նրանից, թե Րաֆֆուն այդ պահին 5 հոգի է լսում, թե 155, անկարելի է նորից մարդկանց նետել հուսահատության դուռը: Հովհաննիսյանին լսելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մի քանի վայրկյանից գրավելու է Ազգային ժողովի շենքն ու նախագահական նստավայրը:
Հիմա էլ Ժառանգության ղեկավարը հանրահավաքներ է անցկացնելու մարզերում: Ո՞րն է իմաստը, ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը մարզերում, զիլինա է պարելու՞, մարդկանց տեղեկացնելու է հաջորդ հանդիպման օրը, թե՞ նոր գովազդային հոլովակի «պրեմիերա» է անցկանելու:
Կարծում եմ Ազատության հրապարակում կանգնած մարդուն հուսախաբ անելն աններելի է, նամանավանդ այն պարագայում, երբ գիտես, որ ոչինչ էլ չի ստացվելու: Դեկտեմբերի վերջում Րաֆֆին կպլանավորի իր ամանորյա հանգիստը, կընտրի Նոր տարին դիմավորելու վայրը, իսկ այդ նույն մարդկանց մոտ հուսահատության նոր ալիք կլինի:
Հ.Գ. Այդպես էլ հանրության համար հարցական մնաց. ինչո՞ւ Զարուհին «փլեց» ժառանգություն խմբակցությունը և ինչո՞ւ է Ինչո՞ւ է Րաֆֆին նվնվում Զարուհու կաբլուկի տակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել