Բա չիմացաք ինչ էղավ է՜՜ ուրեմնս էս «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ռեալթի շոուի տղերքը իրենց նոր «Փրկիչները» սիթքոմի հերթական սերիայի ժամանակ լրիվ «աբլաժաթսա» էղան. Մինչև Սահմանդրական հանրաքվեն հեղափոխություն ու հուժկու հանրահավաքներ խոստացող Սեֆիլյանի ու Րաֆֆիկի պայքարի «զենք»-ը թղթից պալատկեն դարձավ: Էս ալամեզոները, իբր, թե շրջանցելով ոստիկանության արգելքը՝ թղթից պալատկեք էին շարել Ազատության հրապարակի ասֆալտին, Օսիպյանն էլ տնավարի կայֆավատ եղավ «ազգիս փրկիչների վրա», թե բա՝ խաղաք, վերջացնեք, հավաքեք խաղալիքները: Արա, ձեր դուխը որ թղթից պալատկա սարքելուն ա հերիքում, ձեր արած հեղափոխությունը ինչ պիտի լինի: Նենց վիճակ ա, որ ոստիկանությունը սկի չի լարվում՝ անբռնազբոս կայֆավատ ա լինում:
Զարմանալու չի, քանի որ դժվար ա լուրջ ու առանց սարկազմի վերաբերվել «Հարուրամյակն առանց ռեժիմի» խոստացածն ու տապալվածին, բազմամարդ հանրահավքը աղոթքով փոխարինածին, հացադուլիստ Անդերասին կամ քաղաքական մումիա Հմայակին:
Աչքիս հաջորդը զորավարի հերթնա՝ թղթից սամալյոտ ա սարքելու ու Րաֆֆիկին Ամերիկա ճամփի, մնացածին էլ՝ թղթից պալատկեքում ա տեղավորելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել