Եթե դուք նորմալ մաշկ ունեք, ապա բավական է սքրաբն օգտագործել շաբաթը միայն 1 անգամ: Եթե մաշկը յուղոտ է, ապա սքրաբը պետք է օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

Հիշեք, որ բնական սքրաբ կարելի է պատրաստել նաեւ տանը: Ահա մի քանի բաղադրատոմս.

Սրճային սքրաբ

1/3 աղացած սուրճը հարկավոր է խառնել յոգուրտի կամ յուղոտ սերուցքի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքի մաշկին: 2-5 րոպե հետո դեմքը լվացեք գոլ ջրով:

Սքրաբ աղով եւ սոդայով

Ցնցուղ ընդունելուց հետո դեմքի մաշկը 1-3 րոպե խոնավ բամբակով մերսեք: Դրանից հետո այն թաթախեք սովորական աղի կամ սոդայի մեջ ու եւս 2-5 րոպե մերսեք դեմքը: Դրանից հետո գոլ ջրով լվացվեք:

Ելակի սքրաբ

6 թեյի գդալ աղը հարկավոր է խառնել 4 թեյի գդալ ձիթապտղի ձեթին: Ավելացրեք 6 հատ ելակ եւ խառնեք: Քսեք դեմքին, 10-12 րոպե անց լվացեք գոլ ջրով:

1ba6f013b03d3119f460bad3db0fbe5d_L

1ba6f013b03d3119f460bad3db0fbe5d_L

2s-UpPY-yiI

2s-UpPY-yiI

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել