Բնությունը չունի վատ եղանակներ. ասվում է հայտնի ֆիլմի երգում ու գալիս ապացուցելու, որ նույնիսկ ամենացրտաշունչ եղանակն էլ իր գրավչությունն  ունի` ձմեռային  մարզաձևերի  առումով:

Էքստրիմ, արագություն, վախ, հաղթանակ. շատ մարզիկների հավաստմամբ` այս զգացողություններն առաջանում են նրանց մոտ, ովքեր զբաղվում են ձմեռային մարզաձևերով:

Ձմեռը հայերիս համար ասոցացվում է հիմնականում ձյան ու ձնագնդիկ խաղալու, երբեմն էլ` սահնակով կամ չմուշկով սահելու հետ: Ձմեռային տասնյակ սպորտաձևեր են հայտնի, մի մասը` տարածված, մի մասը` վտանգավոր, մի քանիսն էլ ավելի անվտանգ: Բայց շատերիս համար ձմեռային մարզաձևերն այդպես էլ մնում են երազանք, քանի որ ուղղակի վախենում ենք զբաղվել դրանցով կամ էլ բավարար տեղեկացված չենք դրանցից: Արտասահմանցի շատ հայտնիների համար ձմեռային սպորտը վաղուց ոչ միայն իրենց կենսակերպի մասն է, այլև առողջությունը կոփելու և մարզվելու միջոց, մինչդեռ մեզ մոտ այն դեռ այնքան էլ տարածված չէ: Դե ինչ, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ դու էլ ընտրես քո սիրած սպորտաձևը, իսկ մենք կփորձենք օգնել  քեզ այդ հարցում:

  

  Սահնակ

Յուրաքանչյուրս էլ  գոնե մեկ անգամ սահնակ նստած կլինենք: Եվ ի՜նչ հաճույք, երբ սառը քամին «շոյում» և ամեն կողմից «կսմթում» է դեմքդ: Շատերիս համար ձմեռային սպորտաձևերի հետ ծանոթությունը հենց սահնակից էլ սկսվում է:

Սահնակը բավականին հին պատմություն  ունի: Դրանով են տեղաշարժվել Հին Հունաստանում և Ռուսաստանում: Այսօր  սահնակի  «համբավն»  այնքան մեծ է, որ այն ընդգրկված  է  Ձմեռային օլիմպիական մրցումների  ցանկում: Սահնակով սահելն  այնքան էլ հեշտ գործ չէ, և անգամ սահնակ քշող պրոֆեսիոնալները կհավաստեն, որ այն համարձակ, ճկուն և շուտ կողմնորոշվող մարդկանց սպորտաձև է:

Իհարկե, սահնակ քշելիս պետք է շատ զգույշ լինել, չտարվել միայն սահելու հաճույքով` հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:

Չմուշկներ

Գեղասահքը  սպորտաձևերից  ամենագեղեցիկն  է: Հազվագյուտ մարդիկ միայն այն չեն համարում արվեստ: Որպես սպորտաձև այն ճանաչվել է միայն  19-րդ դարի վերջին, սակայն հնագետները հայտնաբերել են բրոնզե դարաշրջանի չմուշկներ`  պատրաստված խոշոր կենդանիների ոսկորներից: 12-15-րդ դարերում ոսկորը փոխարինվեց երկաթյա սայրով:

Չպետք է կարծել, թե չմուշկներով սահելը բավականին հեշտ է և անվտանգ, այն հագնելիս պետք է հիշել, որ ամեն դեպքում գործունես սայրի և սառույցի հետ:

Մեր քաղաքում էլ կան չմուշկներով սահելու բազմաթիվ վայրեր, կարծում եմ` դրանք կարող են դառնալ ձմեռային հանգիստը կազմակերպելու, միաժամանակ մարզվելու հիանալի վայր:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել