Նորք Մարաշում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մինչ այսօր շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում: Անգամ մի քանի կայքեր երկրում տեղի ունեցող շատ իրադարձություններ դեռ շարունակում են կապել ձերբակալված ահաբեկիչների թեմայի հետ:
Արդեն կլինի 2 շաբաթ, ինչ լրատվամիջոցները գրում են, որ Կառավարությունում և ԱԺ-ում անվտանգության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում ու պետական շենքերը հսկում են ավտոմատներով: Ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր նյութերում այս ամենը կապում են Մարաշի բանդայի դեպքերով:
Իմաստը ո՞րն է ամեն օր նշել, որ ծառայությունը խստացված է, ավտոմատներով են հսկում, 3 մարդ ավել էր և այլն և այլն:
Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ ապրող, հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք: Լավ չէ՞ հիմա անվտանգությունն առավել խիստ լինի, քան հետագայում, Աստված մի արասցե, հասկանանք, որ թերացել ենք այդ հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել