Նոր տարին, թերևս, շատերի ամենասիրված տոնն է, և այս օրը մենք սրտատրոփ սպասում ենք հաճելի անակնկալների։ Պատասխանեք ամանորյա այս թեստի հարցերին, ու այն կօգնի ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է Ձեզ համար առավել լավ դիմավորել նոր տարին։
Ընտրեք տրված պատասխաններից մեկը։
1. Որտե՞ղ եք սիրում դիմավորել Նոր տարին։
ա) ընտանեկան մթնոլորտում - 2 միավոր
բ) լեռներում՝ տուրիստական ճամբարում – 2 միավոր
գ) ռեստորանում – 3 միավոր
2. Ինչպիսի՞ շրջապատում կցանկանայիր անցկացնել Ամանորը։
ա) ընտանիքի և մտերիմ բարեկամների հետ – 3 միավոր
բ) քիչ ծանոթ մարդկանց մեծ շրջապատում – 4 միավոր
3. Ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում
ա) այն, ինչ առաջարկում են ռեստորաններում կամ տուրիստական ճամբարներում – 1 միավոր
բ) լսել Ձեր ձայնագրություններն ու սկավառակները – 2 միավոր
գ) ինքներդ եք երգում, երաժշտական գործիք եք նվագում – 3 միավոր
4. Ինչպիսի՞ն պետք է լինի տոնական սեղանը
ա) սեղանը պետք է առատ լինի, նույնիսկ «Թռչնի կաթով» - 4 միավոր
բ) ամեն ինչ պետք է լինի չափի մեջ – 2 միավոր
գ) չնայած տոնին՝ ամեն ինչ պետք է համեստ լինի, սակայն ներկաների ճաշակին համապատասխան – 1 միավոր
5. Դիտո՞ւմ եք ամանորյա հեռուստահաղորդումները
ա) սկզբից մինչև վերջ – 1 միավոր
բ) միայն ամենահետաքրքիրը – 2 միավոր
գ) ընդհանրապես չեմ դիտում – 1 միավոր
6. Շնորհավորական բացիկներ ուղարկո՞ւմ եք
ա) բոլոր ծանոթներիս – 3 միավոր
բ) միայն ամենամտերիմ մարդկանց – 2 միավոր
գ) ոչ ոքի չեմ ուղարկում – 1 միավոր
7. Ամանորյա նվերներ մատուցո՞ւմ եք
ա) չեմ նվիրում – 1 միավոր
բ) ըստ ավանդույթի՝ բոլոր մտերիմներին – 3 միավոր
գ) միայն ընտանիքիս անդամներին -2 միավոր

Թեստի պատասխանները.

Մինչև 10 միավոր։ Դուք համեստ եք, ամաչկոտ։ Դուք բավականին պրակտիկ եք և չեք սիրում մեծ, աղմկոտ շրջապատ։ Դուք շրջահայաց ու տնտեսող եք և ավելորդ ծախսեր չեք անում։ Նոր տարում փորձեք ժամանակ ու քաջություն գտնել կտրուկ փոփոխությունների համար. արտաքինի փոփոխություններ (սանրվածք, մազերի գույն), աշխատանք, բնակավայր, դա բարենպաստ կլինի Ձեզ համար։
11-19 միավոր։ Ձեր բնավորությունը կարելի է վերագրել «ոսկե միջինին»։ Ամեն դեպքում Դուք խուսափում եք ծայրահեղություններից։ Դուք պահանջկոտ չեք, լավ զրուցակից եք, բավականին շփվող ու կարողանում եք ուրախանալ։ Սակայն այս ամենը Դուք անում եք մտածված։ Հաջողություն կբերեն երկարաժամկետ պլաններն ու ներդրումները։
20-ից ավելի միավոր։ Ձեզ ուրախ են տեսնել յուրաքանչյուր շրջապատում։ Դուք հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ, սիրում եք երաժշտություն, սրամիտ եք, Ձեր բնավորության մեջ ինչ-որ «բոհեմային» բան կա։ Դուք հաշվարկով ոչինչ չեք անում, հեշտ ու նույնիսկ անմտածված եք ծախսում։ Դուք անպատեհության աստիճան բարի եք,  ծայրահեղ աստիճան անկեղծ։ Ձեր բնավորությունը հրաշալի է շրջապատի համար, սակայն ոչ ինքներդ Ձեզ համար։ Ձեզ շրջապատի հոգին են անվանում։ Այս տարի նոր գաղափարների սկիզբ է։ Կարելի է համարձակորեն նոր հոբբի, հետաքրքրություն սկսել, որքան պայծառ ու անսովոր լինի այն, այնքան ավելի մեծ հաճույք կստանաք։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել