Հեռանում եմ՝ քեզ թողնելով թթու հարցերը բոլոր... Հեռանում եմ սուրճի նման դառը, բառերի նման կծու, դանակի պես սուր... Ուղղակի հեռանում եմ... Հեռանում եմ ժպիտով ու դառնացած... Հեռանում եմ ցավ ստացած մեկից, բայց ողջ աշխարհից հիասթափված... Հեռանում եմ, որ արցունքների մեջ նշմարվի գոյությունս ու ծիծաղի մեջ հիշվի իմ ծիծաղը... Ու շատերը փշաքաղվեն ինձ հիշելիս... Հեռանում եմ լիակատար հանգիստ բերելու ու սարսափելի դժոխքը մաքրելու համար, այն դժոխքը, որ ես էի առաջացրել, ես` դժոխքի ծնունդս... Ես հեռանում եմ... Հեռանում եմ արնաշաղախ հիշողությունների նման... Հեռանում եմ՝ խլելով բոլոր ցավերն ու տառապանքները... Բայց հեռանում եմ... Շոկոլադի պես ցանկալի ու գրքի պես չկարդացված...չհասկացված... Հեռանում եմ... Հեռանում եմ թռիչքով, թեկուզ թևեր չունեմ ու հեռանում եմ թռիչքով, որ բոլոր նրանք, ովքեր թևերս են պոկել, չտոնեն վաղաժամ հաղթանակը... Ես մտքերով կթռչեմ... Հեռանում եմ, որ ցավին դիմադրես ու այդժամ դողաս ունեցածիդ համար... Եկա սուսուփուս, հեռանում եմ մեծ աղմուկով... Հոգումդ է աղմուկ...

Հեղինակ՝ Ալիսա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել