Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ էներգետիկ ոլորտն ունի կատարելագործման հնարավորություններ: Խոսքը գնում է ավելի մատչելի տարբերակներով էլեկտրաէներգիա ստանալու եղանակների կիրառման ընդլայնման մասին:
Վերը նշվածի հարցին են անդրադարձել նաև այսօր կայացած կառավարության նիստում, որի ժամանակ նշվել է այն ծրագրի մասին, որի իրականացման արդյունքում մինչև 2036թ. հողմային և արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հնարավոր կլինի հասցնել 3.5 տոկոսի: Ընդ որում, արևի էներգիայի հզորության սահմանն այդ պահին պետք է կազմի 70 ՄՎտ, քամունը՝ 200, իսկ գեոջերմային էներգիայի համար ներուժը պետք է կազմի 30 ՄՎտ։
Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում ցանցին միացած է 2 հողմային էլեկտրակայան, որոնք արտադրում են 0.1 տոկոսից էլ պակաս էլեկտրաէներգիա։ Արևային կայանների էներգիան ավելի թույլ է, դրանք գործում են միայն ինքնավար ռեժիմով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել