Խաղողի մթերման թեմայով բավականին հաճախ էին լինում դժգոհություններ առ այն, որ գործարարները, մթերող ընկերությունները չեն վերցնում խաղողագործների արտադրանքը:
Կային մարզեր, որտեղ գյուղացիները փակում էին ճանապարհները՝ փորձելով ստանալ իրենց խնդիրների լուծումները:
Ամեն դեպքում խաղողագործներին հաջողվեց խաղողն իրացնել ամբողջությամբ: Մասնավորապես՝ Արարատ մարզի գյուղացիները 100 դրամով մթերել էին իրենց արտադրանքը Մասիսի «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատում: Դրանից հետո կարելի է ասել առաջ եկավ մեկ այլ խնդիր: Դժգոհություններ էին հնչում գումարի ոչ լիարժեք փոխանցումների մասին: Գյուղացիները նշում էին, որ իրենք չեն ստացել մթերած արտադրանքի ողջ գումարը:
Այսօր արդեն պարզ է դարձել, որ գյուղացիներն իրենց գումարն ամբողջությամբ ստացել են:

Այս տարի որոշակիորեն խնդիր էր առաջացել այս ոլորտում, որը, բարեբախտաբար, ունեցավ ողջամիտ հանգուցալուծում: Ե՛վ գյուղացիների, և՛ մթերող ընկերությունների համար խնդիրն ունեցավ դրական լուծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել