Արդեն կարելի է տարին փակել մանրից, ու, ինչպես միշտ, ես կնշեմ տարվա լավագույներին ու վատագույններին:
Որպես սիթքոմ՝ էս տարի կարող ենք ասել, որ «Դոմինոն» լավագույնն էր, չնայած տարվա ընթացքում այդպիսի շատ սիթքոմեր չեն եղել, բայց էղածի համեմատությամբ «Դոմինոն» կրում է:
Սցենարը հետաքրքիր է՝ վերցրած իրական հայ մարդու իրական կյանքից ու համեմված հումորով (հումորի շատության համար կարանք ասենք. «Մերսի քեզ, Սոս Ջանիբեկյան»):
Սիթքոմն էնքանով է լավագույնը, որ 25 սերիայի մեջ կարող է 1 կամ երկու սերիա լինի, որ ոչինչ չասող դեմքով ես նայում, իսկ մնացած սերիաները հետաքրքիր են ու խնդալու:
Ամենակարևորն էն է, որ էս սիթքոմի մեջ շատերս մեզ ենք տեսնում, շատերս տեսնում ենք էն պրոբլեմները, որ մենք՝ երիտասարդներս, հանդիպել ենք կամ կհանդիպենք կյանքի ընթացքում՝ սեր, երջանկություն, վարկ, փող կրվել, իրական ընկերներ, վատ ընկերներ, ուզվոր ընկերուհի, քեզ ուզող ծիտ, քեզ սիրող աղջիկ, որի հանդեպ ուշադիր չես, քեզ չսիրող աղջիկ, որի համար կյանք ես տալիս, դժվարություններ, որոնք կարող ես անցնել միայն ընկերներիդ հետ, հիմար ընկեր, ուժեղ ընկեր ու պոդկաբլուչնիկ ընկեր... Կարճ ասած՝ չկա մի երիտասարդ, որ սիթքոմի 25 սերիաներից գոնե մեկում չգտնի մի պահ, որ ասի՝ իմ կյանքում երբեք չի եղել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2015 թվականի լավագույն սիթքոմ է ճանաչվում (ըստ Անկախ Հայաստանի անկախ մրցականաբաշխության) «Դոմինոն»...
Հ.Գ. Հարգելի սցենարիստներ, բայց կխնդրեմ՝ միշտ սցենար գրելուց էն դուխով գրեք, ոնց գրել եք առաջին սերիալի սցենարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել