Շատերը մտածում են, թե մրսածությունը բուժման կարիք չունի և եթե ոչինչ չանել, այն ինքնաբերաբար կանցնի: Ինքն իրենով մրսածությունը մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն եթե անուշադրության մատնվի, կարող է վերածվել ավելի վտանգավոր հիվանդությունների՝ բրոնխիտի, թոքաբորբի և այլն: Այնպես որ, մրսածությունն արժե բուժել:

Իսկ ինչպե՞ս բուժել մրսածությունը: Դրա համար արեք հետևյալը.

• Խմեք շատ հեղուկներ

Մրսածության դեմ շատ օգտակար է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը: Դրանք նպաստում են օրգանիզմից զանազան տոքսինների դուրսբերմանը: Խմեք համեմատաբար տաք հեղուկներ, օրինակ՝ լիմոնով թեյ, սակայն ոչ չափազանց տաք և վառող, քանզի այդ դեպքում շատ տաք հեղուկը կարող է վնասել ձեր կոկորդի թաղանթը:

• Օգտագործեք շատ վիտամիններ

Մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, և այն ամրապնդելու համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակությամբ վիտամիններ պարունակող սնունդ, հիմնականում մրգեր: Հատկապես օգտակար է վիտամին C-ն:

• Շատ հանգստացեք

Շատ մնացեք պառկած և ֆիզիկապես մի ծանրաբեռնվեք, որպեսզի ձեր օրգանիզմը հանգստանա և շուտ ապաքինվեք:

• Սնվեք թեթև սննդով

Քանի որ մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, ապա մարսողական համակարգի բեռնվածությունը ավելի կբարդացնի ձեր վիճակը, այդ իսկ պատճառով օգտագործեք թեթև սնունդ, որպեսզի ավելի շուտ ապաքինվեք:

• Շատ մի օգտագործեք մրսածության դեմ դեղամիջոցներ

Աշխատեք քիչ օգտագործել մրսածության դեմ փոշիներ, ինչպես «Կոլդրեքսը», «Ռինզասիպը» և այլն: Այո, դրանք իսկապես նպաստում են մրսածության ախտանշանների վերացմանը, սակայն բուն հիվանդությունը չեն բուժում:
Նմանատիպ դեղամիջոցները պարունակում են.
պարացետամոլ - ջերմությունն իջեցնելու համար,
անալգետիկ - ցավը հանելու համար,
կոֆեին - թարմացնելու համար:
Բուժական էֆեկտ չունեն, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են վնաս հասցնել ձեր օրգանիզմին: Օգտագործեք միայն եթե ձեզ անհրաժեշտ է անհետաձգելի կարևոր գործեր անել, սակայն հիշեք, որ առողջությունից կարևոր ոչինչ չկա:

Օգտագործվող աղբյուր` http://www.inchpes.ru/inchpes/197

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել