Բացի թալանից, երկիրը տեսախցիկապատելն ունի ավելի կարևոր երկու նպատակ: Նախ` ճնշում, ապա լիակատար վերահսկում: Առավոտյան տանից դուրս եկար, գիշերը վերադարձար. ամբողջ անցածդ ուղին առանց ընդհատումների տեսանկարահանված ա: Այսինքն` դա բացարձակապես նույնն ա, դեռ մի բան էլ ավել՝ դատապարտելի ա, ինչ հեռախոսային զանգերի գաղտնալսումը:
Թող մարդկանց ուղեղները չլվան, թե գերնպատակն անվտանգությունն ա: Իրենց որ մնա, մարդկանց քայլերի արագության վրա էլ սահմանափակում կդնեն, հատուկ ժամեր կսահմանեն տանից դուրս գալու համար, կոնկրետ փողոցներով անցուդարձը կթույլատրվի միայն հատուկ փաստաթուղթ ունենալու դեպքում, որոշ փողոցներով քայլելը կդարձնեն միակողմանի, հատուկ թվաքանակ կսահմանեն խմբերով զբոսնողների համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել