Էս լրատվական դաշտը հենց պարապ է մնում կամ քաղաքականապես չբավարարված,  հիշում է Հայ Առաքելական եկեղեցուն: Նորելուկ կայքերը կիսասկանդալային ու անհիմն նյութերով փորձում են կայանալ, հնելուկները, որոնք գրանտով հաչողներ են, միանում են էդ տուզիկների վնգստոցներին ու իսկական վայնասուն բարձրացնում: Հիմա կասեն՝ քրիստոնյան իրեն էդպես չի պահի, բայց քրիստոնյա չի նշանակում գրաստ կամ ոչխար... Քրիստոնյա նշանակում է իր հավատի համար մարտնչող, իսկ հայ քրիստոնյա` նաև իր եկեղեցու համար մարտնչող` իր ազգային եկեղեցու, որը դարեր ի վեր իր ազգի դիմագիծը պահողն է եղել: Հիմա սկսենք սկզբից. մի շարք լրատվամիջոցներ անդադրում խոսում են լրագրական էթիկայից, բայց միակողմանի նյութեր են տեղադրում`կարգալույծ եղած աբիժնիկ քահանաներից, մի անձով սկսում դատել ողջ եկեղեցի ինստիտուտը, արվեստի լուսանցքում հայտնված հարբեցող մոլագարներից խոսքեր են ցիտում, քաղաքականապես թերզարգացած ինչ-որ մարդկանց նամակներ են տեղադրում`առանց հաշվի առնելու քաղաքական հարցերը կրոնականով չթեժացնելու դրույթը... Մի խոսքով, իսկական քաոս... Մեկը չկա՞ փակի էդ տգետների բերանը, ի՞նչ անենք, որ եկեղեցին իր գովազդով չի զբաղվում կամ իր արած բարեգործությունները չի նետում ասպարեզ, ուրեմն նշանակում է բան չի՞ անում: Քանի՞ անգամ են էդ քննադատող մանրապճեղները եկեղեցի մտել, կամ քանի անգամ են մոմավաճառության մասին խոսողները մոմ գնել, կամ քանի՞ անգամ են եկեղեցու վրա քար նետողները եկեղեցու համար մի բան արել, ի՞նչ բարոյական իրավունքով են խոսում: Ես չեմ ասում՝ կուրորեն հավատանք, ես ասում եմ՝ հարգենք, քանի որ իմ եկեղեցին հարգանքի է արժանի, իմ եկեղեցու հայրերը այսօր գյուղերում քարոզում են, իմ եկեղեցու հայրերը այսօր ի շարք մեծախոսների նման հայհոյախոսությամբ չեն զբաղված, այլ հովանավորում են հազարավոր երեխաների, կերակրում հազարավոր սովյալների, աջակցում անկյալների... Փակեք վերջապես ձեր պիղծ բերանները... Ուրիշի նվեր տված գումարով մի պղծեք ազգն ու ազգայինը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել