Տարին արդեն վերջանում է, հետևաբար պետք է արդեն լուծել հաջորդ տարվա պետական բյուջեի հարցը: Ազգային Ժողովի այսօրվա լիագումար նիստին այդ հարցն օրակարգային էր: Ճնշող մեծամասնության դրական գնահատականը հնարավորություն տվեց ընդունել հաջորդ տարվա պետական բյուջեն:
Նիստի ընթացքում եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև ՀՀ գործադիր մարմնի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Իր ելույթում վարչապետը խոսեց ՀՀ տնտեսությունից: Նա նշեց, որ առաջին 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին:
Վարչապետը կարևորեց գյուղատնտեսության աճը, որտեղ չնայած այս տարվա բարենպաստ եղանակային պայմաններին` առանցքային դեր խաղացին ներդրումները, վերամշակող գործարանների գործարկումը, ոռոգվող հողերի քանակի ավելացումը և այլն:
Առջևում 2016-ն է` լի աշխարհաքաղաքկան անկանխատեսելի իրադարձություններով: Պետք է փորձել իրատեսորեն գնահատել իրավիճակն ու մաքսիմալ արդյունավետ աշխատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել