Երբ դարերի փորձ, կայացած պետական կառավարման համակարգ, հարաբերական իմաստով առողջ հանրություն ունեցող երկրներում կառավարիչ է փոխվում (առաջին դեմք), հնարավոր է ակնկալել առանցքային և բովանդակային փոփոխություններ այս կամ այն խավի կյանքում:
Երիտասարդ երկրներում, որտեղ պետական մտածողության, համապատասխան ավանդույթների, պետական մենեջմենթի կուտակած փորձի զգալի պակաս կա, հաճախ կառավարիչներ փոխելով` մարդիկ միամտաբար կարծում են, թե կյանքի նոր որակ կապահովեն: Քաղաքական կառավարիչը տեսակ է, որ երբեք չի փոխվում: Նմանօրինակ երկրներում կյանքի որակ բարձրացնելու համար անհրաժեշտ է փոխել հանրությանը, հետո պետական կառավարման համակարգն ուզած-չուզած կհարմարվի հանրության պահանջներին:
Կենսունակ, պետական մտածողությամբ օժտված, առողջ հանրությունը չի կարող երկարաժամկետում ունենալ հարաբերականորեն վատ պետական կառավարման ապարատ:
Հանրությանը, ապա նաև պետությանն օգտակար լինելու համար բնավ պարտադիր չէ լինել պետական համակարգում: Նմանատիպ հասարակարգերում կարևոր է մտավորականների դերը: Նրանք կարող են փոխել հանրությանը, թելադրել արժեհամակարգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել