Հայուհին սա չի անում, հայուհին այն չի անում, հայուհուն վայել չի, ամոթ է, հայուհին համեստ է, պարկեշտ է, այս է, այն է... Հարգելիներս, վերջին անգամ այդ որտե՞ղ եք տեսել ձեր նկարագրած հայուհուն՝ ֆիլմերում, գրքերում, Ֆեյսբուքում, որտե՞ղ: Որտե՞ղ է ձեր նկարագրած հայուհին, փաբերում ծխի ու գարեջի շշերի հետևո՞ւմ է կորել, թե՞ հարևան բարում նարգիլե է ծխում:
Չկա, ձեր նկարագրած հայուհին վաղուց չկա, համակերպվեք այս իրողության հետ:
Վերջերս Վկոնտակտե ռուսական սոցիալական ցանցի հայկական խմբերից մեկում մի այսպիսի միտք կարդացի. «армянка и армяночка это не одно и тоже»: Իհարկե սկզբից մտածեցի, որ մի քիչ ծայրահեղացված միտք է, մի քիչ էլ՝ հետադիմական: Բայց երբ ավելի խորը մտածեցի, հասկացա, որ այս միտքն իր մեջ ճշմարտության հատիկ ունի: Հայ ազգի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ են հեռացել իրական, ընտանեկան արժեքներից: Այսօր, զբոսնելով քաղաքում, հասկանում ես, որ  հայ աղջկա կերպարն անհետացել է, մնացել է միայն մարդկանց հիշողություններում՝ տեղ տալով ագրեսիվ, անհասկանալի պահվածքով, «եվրոպական» աղջկա կերպարին, որը ձգտում է լինել սեքսուալ (շատ անգամ նույնիսկ չհասկանալով այդ բառի իմաստը և վերածելով այն թեթև պահվածքի), «ազատ», անգրագետ, բարոյալքված և հնարավորինս տկլոր: Սա կոչվում է «լինել ժամանակակից»: Այսօր եթե դու փաբ չես հաճախում, գարեջուր չես խմում, ոգելից չես օգտագործում, ընկերուհուդ տանն «աղջիշնիկ փարթիի» ժամանակ հրաժարվում ես ծխել, ուրեմն դու հետամնաց ես, կոմպլեքսավորված ու կյանքից բան չես հասկանում: Մտնում ես ցանկացած երևանյան փաբ, ծխի ու շշերի արանքից երևում է մերօրյա հայուհին, հայ աղջկա նոր դեմքը, ով դարձել է «ռուսկի մուժիկ», խմում է ու խմում, ընթացքում էլ ծխում ու փորձում ոչնչով հետ չմնալ կողքին վեր ընկած, կյանքում աղջիկ կպցնելուց բացի ուրիշ ոչնչի մասին չմտածող, հոգով քյառթու, բայց արտաքինից ձևական ժամանակակից տղաներից: 
Ցավալի պատկեր է, հայ կինը, ով դարեր շարունակ  համարվել է մայրության և մաքրության խորհրդանիշ, այսօր դարձել է армяночка, ով չի ուզում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, ում ուշքն ու միտքը վայելքները, մերկանալը, Ինստագրամի համար որքան հնարավոր է լայքաբեր սելֆի անելը, տղաները, ակումբը, փաբը, նարգիլեն ու գարեջուրն են:
Ուշքի եկեք, ապագա՛ մայրեր, դուք պետք է դեռ հայ մանուկներ դաստիարակեք, ու հենց ձեզանից, ձեր այսօրվա պահվածքից ու ապրելակերպից է  կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագա սերունդը: Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, և մտածեք, թե ինչ եք անում, և ուր ենք մենք բոլորս գնում:
Latino փարթի
Latino փարթի
Latino փարթի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել