Ինչպես ամեն ընտրությունից հետո, այս անգամ ևս ընդդիմությունն ու առանձին գործիչներ էլի սկսել են քլնգել ընտրակաշառք վերցրած շարքային ընտրողներին: Իհարկե, շատ վատ երևույթ է ընտրակաշառք վերցնելը, բայց հարգելի գործիչները ճիշտ կանեն՝ աղքատության ու հուսահատության եզրին հասած որոշ ընտրողներին ամենավերջին բառերով քլնգնելու հարցում մի քիչ մտածեն, նոր ոգևորվեն: Որովհետև չի բացառվում, որ Ոչ-երի հիմնական մասն ապահովել են նաև այսպես ասած կաշառված ընտրողները, որոնք թեպետ փողը վերցրել են, բայց հաստատ հակառակն են քվեարկել: Ու ընդհանրապես, ընդդիմադիրները ճիշտ կանեն՝ իրենց շարքերի ավելի խոշոր տրամաչափի կաշառված մարդկանց հայտնաբերեն, օրինակ՝ ընտրական հանձնաժողովների տարբեր անդամների, որովհետև հենց դրանց նմանների ծախվածության պատճառով է նաև հասարակության ձայնը միշտ կորում: Դուք ձեր շարքերը մաքրեք, հետո նոր մեղադրեք սովորական ընտրողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել