Հետո էլ կբողոքենք, թե ընտրությունները թափանցիկ չեն անցել:
Աշխարհում քանի՞ երկիր գիտեք, որտեղ ընտրություններն էս կարգի թափանցիկ են անցնում: Ինչ ասես որ չարձանագրվեց ու չբացահայտվեց. ստվերային սենդվիչների շտաբներ, տրանսպորտային միջոցների երթուղիների փոփոխում, հարություն առած մարդիկ, մարդկանց պարտքերի ցուցակներ, համատարած հայրենադարձություն, նկարչական արվեստի չտեսնված մասնագետներ, Թումանյանին Իսահակյանի, իսկ մուրաբան կարտոֆիլի հետ փոխարինելու դավաճանական քայլեր, անձերի համատարած երկակիություն, եռակիություն... ընդհուպ մինչև կորած երկվորյակների հայտնաբերում...

Սրանից ավել թափանցիկություն եք ուզո՞ւմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել