Ընտրություններից 2 օր է անցել, ու այդ երկու օրվա մեջ մեր ընդդիմադիր կոչված ուժը նորից տապալեց ժողովրդի հույսերը: Լևոն Զուրաբյանը կրկին խոսում է, ու ինձ համար զարմանալի է, թե այդ մարդն ինչ իրավունքով է խոսում ժողովրդի անունից ու միասնականության կոչ անում, երբ ինքն ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարություն է անում, ու իր 7 հոգանոց խմբակցությունից նիստը բոյկոտում են 3 հոգի: Ի՞նչ իրավունքով է խոսում Ժողովրդի քվեների մասին, երբ ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն խոսեց ու ուրիշ ոչինչ չարեց:
Ժողովուրդը կարող է ասել՝ իշխանությունները վատն են, իսկ ընդդիմադիր գործիչը դրա իրավունքը չունի, որովհետև ինքն այդ իշխանության մի մասն է, ու եթե իշխանությունը վատն է, ուրեմն վատն է իր բոլոր օղակներով, իսկ այդ օղակների մեջ մտնում է նաև ընդդիմությունը, որովհետև պատգամավոր լինելն էլ է իշխանության լծակներ տալիս:
Մեզ մոտ դեռ ընդդիմադիրներն ու հարթակին կանգնողները չունեն այնքան համարձակություն, որ իրենց վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնեն ու միշտ մեղավորներ են փնտրում, իսկ իրենց որպես սուրբ են ներկայացնում:
Հ.Գ. Իշխանությունը ժողովրդի համար չի կարող լավը լինել, որովհետև ժողովուրդը միշտ պահանջատեր է, ու եթե մարդիկ մի օր ասեն՝ իշխանությունը լավն է, ուրեմն հասարակությունը հիվանդ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել