Սիրելի և հարգելի ժողովուրդ ջան, պետք է ախր մի բան հաշվի առնել, որ
1. էն գյուղացին, ով Այո էր քվեարկել, նույն այն գյուղացին ա, ով ճանապարհ էր փակում, ասում էր, որ «էշ երկրում ա ապրում, դրա համար ա էշ-էշ խոսում», առավոտից երեկո հայհոյում էր իշխանություններին, վերջում գնում ու Այո քվեարկում։
2. էն թոշակառուն, ով գնաց և Այո քվերակեց, այն թոշակառուն էր, ով առավոտից երեկո բողոքում ա իր կյանքի համար, ասում, որ հացի փող չունի, կոմունալ վարձերը վճարելու փող չունի, ու դրանում իշխանություններն են մեղավոր, բայց գնաց ու Այո քվեարկեց։
3. էն թաղի խուժանը, ով վիզ էր դնում քվեարկության համար, այն տղերքն են, ովքեր առավոտից իրիկուն բողոքում են, որ գործ չկա, որ աշխատեն, երազում են Ռուսաստան գնալու, Ռուսաստանում լավ գործ անելու ու ռուս աղջիկների հետ կայֆեր անելու մասին, քանի որ «էսի երգիր չի, ախպեր, էս ինչ սարքին էս երգիրը, ստե բան չկա, ստուց պետք ա էթալ», բայց քվեարկության օրը մինչև ուշ երեկո վիզ էր դնում նույն էդ «երգիրը սենց սարքողների» համար։
4. էն գազելի շոֆերը, որ 10.000-նոցներ էր բաժանում ու այո սարքում, էն գազելի շոֆերն ա, որ հաջորդ առավոտ հելնելու էր գործի ու քրֆելու էր գայիշնիկին, կամեռա դնողին ու իրան տուգանողին, գծի տիրոջը, որ իրա վրա էդքան շատ պլան ա դրել, որ առավոտից իրիկուն քշի ու հազիվ հացի փող առնի, բայց հանրաքվեի օրն էլի վիզ էր դնում իրանց համար։
5. էդ ադմինսիտրատիվ ռեսուրս կոչվածն էն մարդիկ են, ովքեր առավոտից երեկո բողոքում են «պետության համար աշխատելու» ու դրա դիմաց ցածր վարձատրվելու համար, բայց ընտրության օրը խելոք գնում են ու քվեարկում այնպես, ինչպես որ պետք ա քվեարկեն։
Ու էլի էսպիսի լիքը կետեր կան. բոլորին անդրադառնալ իմաստ չունի։

Ինչ եմ ուզում ասել. ընտրախախտումը կամ վերջնական արդյուքներն իրականում մեդալի պես երկու կողմ ունեն, ու պետք չի մենակ մի կողմը նայել ու միայն դրանով հետևություններ անել։
Ու վախենամ, որ վերևում նշված անդեմ ու հսկայական զանգվածի դեմ պայքարելը շատ ավելի դժվար ա, ու գուցե, ցավոք անհնարին, քան նույն իշխանության, որը հստակ է ու որոշակի. իշխանությունը բռնել ա թույլ կողմն ու միշտ օգտագործելու ա, ու եթե ոչ այս իշխանությունը, ապա նաև սրանից հետո էկողը, ինչպես նաև սրանից առաջ եղածներն էին անում, իսկ նմանատիպ ծառայություններ մատուցողներ, ցավոք, միշտ է լինելու են։
Նենց որ, ինչպես ասում էր հայտնի փիլիսոփան՝ «եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ»։
Հ.Գ. Ու էսքանից հետո, էսքան էսքանից հետո երեկ հանրահավաքի հարթակից էլի «Սերժիկ, հեռացի» էին գոռում.
եսիմ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել