«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն այլևս երբեք իրավունք չունի անցյալի կեղծված ընտրությունների մասին իր դժգոհությունները շարունակելու: «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն այսօրվանից մեղսակից է քվեարկությունները կեղծողներին, և հանրությունը լիակատար իրավունք ունի այս կուսակցությանը կեղծարար համարելու: Եթե նույնիսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն սկզբունքորեն համամիտ էր քվեարկված սահմանադրությանը, ապա այսօրվանից այս կուսակցությունը համամիտ է քվեակեղծարարությանը: Նրանք միացան այս քրեական հանցագործներին: Ափսոս շարքային դաշնակցականների ազնիվ գաղափարներն ու հույզերը, որ ոտնակոխ են արվում կուսակցության ղեկավար կազմի կողմից և ամոթահար թողնում նրանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել