Ասում եմ «ԱՅՈ» քվեարկածներին, ու իշխանությանն ամենատարբեր որակումներ տալու փոխարեն արդեն այսօր իրենք իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը ՀՀ-ում պետք է սկսեն լուրջ պատրաստվել վաղվա պառլամենտական ընտրություններին:
Անլրջության այն մեծ պաշարը, որ դուք ստեղծել եք ինքներդ ձեր նկատմամբ, պետք է ինչ-որ ներքին լրջագույն բարեփոխումների միջոցով վերացնեք, հակառակ դեպքում դատապարտված եք:
Այսօր ՀՀ քաղաքական համակարգում սկսվել է քաղաքական նոր ցիկլ, որը նախատեսում է առավել պատրաստված ու լուրջ, պրոֆեսիոնալ քաղաքական վարք, առավել տեսանելի հասունության մակարդակ ու միայն ադեկվատ քաղաքական մոտեցումներ, որոնց միջոցով արդեն խորհրդարանական կառավարման կարգի պայմաններում ընդդիմադիրները կարող են դառնալ իշխանության կրող ու լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Ի դեպ, ընդդիմադիր դաշտում առնվազն մեկ կուսակցություն կարծես թե առարկայական հետևություններ այս ամենից արդեն արել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել