Ոնց գցում-բռնում եմ, Սովետի միակուսակցական համակարգը շատ էֆեկտիվ էր կուսակցության ներսում դիսցիպլինար հարցերի լուծման համար։ Մարդուն կարող էին հանգիստ վռնդել կուսակցությունից, միևնույն է՝ մաքսիմում դիսիդենտ դառնար, կամ, որը ավելի հավանական էր, հանգիստ նստեր իրա տեղում։ Իսկ հիմա, պատկերացրեք՝ ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից մարդ վռնդեն։ Ախր ինչ շուն ու գել ասես կարա դառնա, ընդհուպ մինչև մի հոգուց կազմված խիստ ընդդիմադիր կուսակցության առաջադրված նախագահի թեկնածու։ Էլ չեմ խոսում, որ կարող է ընդհանրապես գնալ մտնել ՕԵԿ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել