Ինձ զարմացնում է ընտրախախտումների վերաբերյալ նույն 1995 թվականի տիպի անկեղծ զարմանքը:
Անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի սեփականաշնորհում, իսկ ձեռք բերված ունեցվածքի անձեռնմխեիությունն էլ օրենքների չգոյության պատճառով հնարավոր չէ ապահովել, ու նաև չկան ընտրությունների արդարությունը վերահսկող պետական անկախ կառույցներ, ընտրություններ հնարավոր չեն:
Հնարավոր չեն:
Հնարավոր չեն:
Նման իրավիճակում իշխանությունները փոխել հնարավոր է
ա/ հեղափոխությամբ, որի համար որոշակի հատկանիշներով ժողովուրդ է անհրաժեշտ կամ էլ ժողովրդին ափերից հանելու ունակ առաջնորդ,
բ/ իրավիճակը հաշվի առնող, երկիրն աստիճանական փոփոխությունների տանող քայերի համակարգ կիրառելով: Սրա համար հույզերը կառավարելու ունակ, ոչ ամբոխահաճ, խորատես մտածողներ են պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել