Քվեարկության ընթացը քարոզի վերածելու քաղաքականությունը պատիվ չի բերում ո՛չ լրագրողին, ո՛չ էլ նրա ներկայացրած լրատվամիջոցին։Հատկապես, երբ սկանդալը կառուցվում է այնպիսի իրողության վրա, որի միակ մեղավորը ընտրական գործընթացի այն կողմն է, որի շահերը փորձում է պաշտպանել տվյալ լրագրողը։ ԳԱԼԱ TV-ի թղթակցի ներքոբերյալ գրառումը դրա վառ օրինակն է։ Փաստորեն ստացվում է, որ եթե ՀԱԿ֊ն ու Ժառանգությունը չեն կարողացել ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ ապահովել, նշանակում է պետք է իսկզբանե վարկաբեկել այնտեղ կազմակերպված աշխատանքը։ Ընդ որում՝ առանց որևէ հիմնավոր փաստարկների։
Այս խնդիրը նոր չէ մեր իրողության մեջ։ Ցավոք, «լրագրող», «ակտիվիստ», «քաղաքական գործիչ» հասկացությունների սամանը վաղուց է լղոզվել Հայաստանում։
Կից նյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել