Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող ընտրական նոր որակի գործընթացները նոր ավանդույթներ են ձևավորում այդ գործընթացներում ներառված կողմերի շրջանում։ Այդտեղ դրական բաներ շատ կան, բայց քիչ չէ նաև բացասականը։ Այսպես, առանց ավելնորդ համեստության նշեմ, որ գրեթե 100% ճշգրտությամբ կանխատեսել էի առավոտյան Facebook-ի ու լրատվական դաշտի պատկերը։ Տպավորություն կա, թե նոր Սահմանադրության հակառակորդները պարզապես վերցրել են նախորդ քվեարկությունների համար կամ ընթացքում պատրաստված բողոքակազմը և այդ ամենը լցնում են համացանց։
Վստահ եմ, որ բողոքն ու դժգոհությունը ավելի արդյունավետ կլինի, եթե այն իրական լինի և վերաբերվի կոնկրետ այս քվեարկության ընթացքին։ Այս դեպքում կարևոր է ոչ թե քանակը, այլ բարձրացված հարցերի բովանդակությունը։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի՝ նախ իրապես նպաստել քվեարկության բարձր մակարդակի ապահովմանը և ապա՝ լսարանի աչքերին լուրջ երևալուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել