Առավոտից մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Լրատվական կայքերն արդեն սկսել են ակտիվ լուսաբանել, տրամադրել որոշակի տեղեկատվություն ընտրատեղամասերի անցուդարձի վերաբերյալ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն իրենց կայքէջում պարբերաբար թարմացնում են իֆորմացիան: Սոցիալական ցանցերի լրահոսը նույնպես թեժ է:

Կարծում եմ նման ակտիվությունը կանխատեսելի էր և ամեն ինչ ընթանում է իր հունով, սակայն կուզենայի մի կարճ դիտարկում անել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից մատուցվող ինֆորմացիայի ֆորմատի վերաբերյալ:
Կայքում նշում են. «10/09 տեղամսում, Ջ.Կիրակոսյանի անվ. դրպոց, ինչ որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել բերել տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ արարածին»:

Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր կարող են լինել տարբեր թերություններ, խախտումներ, որոնք հունից կհանեն բոլորիս: Լարված օր է, հնարավոր է նյարդայնանանք, բայց արդյո՞ք արժե, որ յուրաքանչյուր բարկացած լրագրող իր հույզերը «լցնի» հանրային դաշտ: Լրագրողը կարող է այդ օրը վատ զգացողություն էլ ունենա, հիմա ի՞նչ լրատվական նյութում պետք է քֆուր էլ գրի՞: Տղերք լավ է չեք գրել, «էտ անասուն գյադուն որտեղ բռնեմ մոռթելու եմ»:

Կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, չպետք է շեղվել լրահոսի մատուցման ընդունված ֆորմատից: Պետք չէ «լրահոս մխտռել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել