ՀԱԿ շտաբը լայն թափով «Հատուկ կարծիքներ »է բաժանում Ինչպես կասեր հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսը՝ մտածել է պետք։ ՀԱԿ-ը մտածել-մտածել ու շրջաբերականներ, ավելի շուտ՝ շպառգալկաներ է իջեցրել իր բոլոր վստահված անձանց, մշակել «գերստեղծարար» մի մարտավարություն, որը գործի է դնելու վաղը՝ ընտրությունները սկսելուն պես։ Շպառգալկաներում գրված են տեքստեր՝ հնարավոր և անհնար խախտումների մասին։ Ու հանձնարարված է վստահված անձանց բոլոր ընտրատեղամասերի հատուկ կարծիքի մատյանները ողողել այդ գրություններով։ «Տեղամասերի մոտ կուտակումներ են», «անցկացվում է կարուսել», «մեռած հոգիներ՝ ընտրացուցակներում»՝ հրահանգված է ահա այսպիսի բովանդակությամբ տեքստերով հանդես գալ։
ՀԱԿ-ի կրեատիվությանը թարմություն հաղորդելու համար մեր կողմից հատուկ կարծիքի մի քանի նմուշ առաջարկենք՝ «կրկին շատ անսպասելի ձյուն տեղաց և խոչընդոտեց ընտրողների ակտիվությանը», «իշխանության ներկայացուցիչը գողացել է Պետրոս պապի ակնոցը, որպեսզի վերջինս չկարողանա քվեարկել», «ՀՀԿ վստահված անձինք ընտրատեղամասերի մուտքի մոտ բանանի կլեպներ են գցել, որ ընտրողները սոտ տան, ընկնեն ու չհասնեն քվեատուփին»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել