Իրաքի հյուսիսի Բաշիկայի շրջանը, որտեղ մուտք են գործել թուրքական զորքերը, ավանդաբար բնակեցված է միմյանց հետ բավական սերտ և բարիդրացիական հարաբերություններ պահպանող եզդիների, ծայրահեղ շիայական դավանական հոսանքներից մեկի հետևորդ շաբաքների և քրիստոնյա ասորիների մեծամասնությամբ:
Ինչպիսի ճակատագիր է սպասում նշված էթնիկ-դավանական խմբերին վերջիններիս բնօրրանում «Իսլամական պետության» հետ հազար ու մի թելերով կապված Էրդողանի վարչակարգի զորքերի ներկայության պայմաններում դժվար չէ կռահել:
Ըստ էության, լրջագույն ներքրդական քննարկման առարկա պետք է դառնա նաև Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների դիրքորոշումը, ում փաստացի հրավերով էլ տարածաշրջան են մտել հենց նույն այն թուրքական զինված ուժերը, որոնք մի կողմից ճնշում են Թուրքիայի քրդական բնակչությանը և հարվածներ հասցնում «Քրդստանի բանվորական կուսակցության» պարտիզաններին Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում, իսկ մյուս կողմից՝ պատրաստվում մարզել և օժանդակել «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» փեշմարգային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել