բացել լրահոսը
05.12.2015  14:22

Չամուսնացող աղջիկների մասին

Lucy Kocharyan

Ես միշտ աղջիկների կողմից եմ։ Բայց եկեք իրատես լինենք։ Տարիքի հետ չամուսնացած աղջկա պահանջները տղամարդկանցից պետք ա գնալով նվազեն։ Կան բացառություններ։ Եթե աղջիկն ավելի շատ ֆիչըրներ (ընկերություն, ազատություն, փորձ, մտքի ճկունություն, սեքս, ինքնատիպություն, բարեկրթություն, հումոր, թեթևություն, ճաշակ և այլն) ունի իր արսենալում, քան իր տարեկիցների մեծ մասը, էդ դեպքում հա, կարելի ա և պլանկան բարձր պահել։
Բայց թարսի պես էդ ավելի շատ որակ տվողներն էլ, որպես կանոն, չամուսնացած չեն մնում։ Էնպես որ, էլի հետ ենք գալիս նույնին։ Եթե Դուք չամուսնացած եք ու շատ եք ուզում ամուսնանալ, յուրաքանչյուր հաջորդ տարի Ձեր պահանջներն ու ակնկալիքները պետք ա շոշափելիորեն նվազեն։ Թե չէ «կարևորը՝ վերջում չեք ամուսնանա»։

(Սա ինձ եկող նամակների հիման վրա մի կարճ պնդում և ականջին օղ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 22728 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝