Օրերս կենտրոնական դրամատան հրապարակած տվյալների համաձայն` հոկտեմբերին ավանդների ծավալը կազմել է 1 տրիլիոն 854 մլրդ. դրամ, որը սեպտեմբերի համեմատ աճել է 29,8 մլրդ դրամով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավանդներն աճել են 179 մլրդ դրամով: Ներդրված ավանդների կառուցվաքում մեծ է արտարժույթով ներգրավված ավանդերի ծավալը, որը հոկտեմբերի դրությամբ կազմել է 68,6%-ը, ինչպես նաև գերիշխում են ռեզիդենտների կողմից ներգրաված ավանդները, որոնք կազմում են ընդհանուր ավանդների 77,6%-ը:

Հարկ է նշել, որ ոչ ռեզիդենտների ավանդներում նկատվում է արտարժույթով ավանդների ծավալների կրճատում և ընդհակառակը դրամով ավանդների ծավալների աճ, ինչպես նաև ներգրաված ավանդների կառուցվածքում բնականաբար գերիշխում են արտարժույթով ավանդները, որը կազմում է 85%-ը: Ոչ ռեզիդենտներից ներգրաված ավանդները կրճատվել են սեպտեմբերի համեմատ 3,6 մլրդ դրամով, որտեղ նվազումը հիմնականում պայմանավորված է հիմնականում արտարժութային ավանդների նվազմամբ:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 14,6 մլրդ. դրամին համարժեք արտարժույթով նվազել է ոչ ռեզիդենտների ավանդները, որի մի մասը մարվել է կամ հանվել է ոչ ռեզիդենտ ավանդատուների կողմից, իսկ մի մասը վերափոխվել է դրամային ավանդների, իսկ ոչ ռեզիդենտների դրամային ավանդներն աճել են մոտ 11 մլրդ. դրամով՝ կազմելով 61,5 մլրդ դրամով: Ստացվում է, որ ոչ ռեզիդենտները հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ավանդներ դնելիս կամ երկարաձգելիս գերապատվությունը տվել են հայկական դրամին:
Ինչ վերաբերում է ռեզիդենտներին, ապա պատկերը հետևյալն է. ավանդները հոկտեմբերին աճել են մոտ 34 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 439 մլրդ դրամ: Այստեղ ավանդներն աճել են թե՛ հայկական դրամով՝ աճելով մոտ 24,7 մլրդ. դրամով, թե՛ արտարժույթով՝ աճելով 8,7 մլրդ. դրամին համարժեք արտարժույթով: Թեև վերջին ամիսների ընթացքում ռեզիդենտներն ավանդ դնելու նախապատվությունը տվել են դրամին, սակայն ընդհանուր առմամբ դեռևս նախապատվությունը տրվում է արտարժույթին, քանի որ հոկտեմբերի դրությամբ արտարժույթով ավանդները կազմում են ռեզիդենտների կողմից ներգրաված ավանդների 64%-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել