Ինձ հարցնում են, թէ ի՞նչն է պատճառը, որ ՈՉ-ի կողմնակից ցուցարարների թիւը կտրուկ նուազում է: Ես էլ պարզ քաղաքացի լինէի ու յստակ պատասխան չստանայի, թէ ինչ պիտի արուի դեկտեմբերի 6-ին, ես էլ չէի մասնակցի այդպիսի միջոցառմանը: Մեկն ասում է ՈՉ քուէարկել, միւսն ասում է բոյկոտել՝ չգնալ: Շատ պարզ ու յստակ պիտի ասուեր եւ պիտի ասուի այսօր քանի դեռ ժամանակ ունենք :Անպայման պէտք է գնալ ընտրական տեղամասեր ու ՈՉ ասել, իսկ եթէ բոյկոտելու ցանկութիւն կա, ապա պէտք է բոյկոտել ակտիւ՝ գնալ ընտրական տեղամաս եւ ստանալ քուէաթերթիկը, եւ թէկուզ այն փչացնելով վերաբերմունք արտայայտել, պատռել՝ եւ այդպէս բոյկոտել: Տանը նստելը հաւասարազօր է ԱՅՈ քուէարկելուն: Միւս մանրամասները տեսէք էջիս նախորդ գրառումներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել