Օրեր առաջ հանրության լայն շրջանակների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երևանում զինված խմբավորման հայտնաբերման և վնասազերծման փաստը: Թեմայի շուրջ կարծիքների պակաս չէր զգացվում համացանցում ու մամուլում:
Որպես ազատամարտիկ ներկայացող Սմբատ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Ես անձամբ իրենց չեմ ճանաչում և, կցկտուր ինֆորմացիայից ելնելով, չեմ կարող ասել, թե նրանք ինչ էին ուզում: Բայց մեկ բան կարող եմ ասել. իրենց կազմակերպվածությունը ներսի խնդիրների հետ կապված չէ: Այդ զենքը հաստատ ներսում չէր օգտագործվելու»:
Հետաքրքիր է` ինչ նկատի ունի Հակոբյանը` ասելով, թե զենքը երկրի ներսում չէր օգտագործվելու: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մի քանի հոգանոց զինված խմբավորումն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ պատերազմ էր սկսելու:
Եթե սրան էլ գումարենք այն, որ զինված խմբավորման որոշ ներկայացուցիչների կարծիքով իրենք փրկիչներ են, ապա ակնհայտ է դառնում, որ խոսքը գնում է տեռորիստական նկրտումներով արկածախնդիր մարդկանց մասին:
Ցավալի է, որ ազատամարտիկի անվան տակ հանդես եկող մարդիկ շատ հաճախ շրիշակի մակարդակի են իջեցնում իրենց խոսքի արժեքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել