Օրեր առաջ գրառում էի թողել իմ պատին՝ ցանկանալով հրավիրել բոլորիս ուշադրությունն Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության վրա, որ պատրաստվում են ջախջախիչ հարված հասցնել հայերին...
Ես մտահոգություն էի հայտնել, որ թշնամու զինված ուժերի հրամանատարի հոխորտանքն անմիջական կապ ունի ներքին խառնաշփոթի և մոտակա օրերին Երևանի փողոցներում անհանդուրժողականություն, անհնազանդություն, անկարգություններ հրահրելու ինչ-որ «հայերի» կոչերի հետ...
Իհարկե, որոշ տխմար կենդանիներ միաբջիջ իրենց ուղեղներով իմ անհանգստությունը ՈՉ-իստների դեմ պատվերով հոդված, հիմարություն համարեցին...
Իսկ այս գիշեր ունեցանք զոհ...
Զաքիր Հասանովն իր խոստումը կատարեց։
Անցած գիշեր Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Մարտակերտի դիրքերից մինչև Եղնիկներ, թշնամին կրակի տակ է պահել (նաև ականանետերից) մեր դիրքերը, ձեռնարկել դիվերսիայի փորձեր։
Իհարկե, մեր քաջորդիների շնորհիվ գիշերը լուսացրինք տաք ու ապահով անկողնում՝ րոպե անգամ մտքներովս չանցկացնելով, թե այդ նույն պահին ինչ վճռական մարտերի մեջ են մեր տղաները...
Ես աղերսագին ներողություն եմ հայցում տղաներից, որոնց համար ծայրահեղ պատասխանատու ծառայությունը գնահատելու և երախտապարտ լինելու փոխարեն դժվարեցնում, թիկունքը թուլացնում ու անհուսալի ենք դարձնում։
Ներողությունը խնդրում եմ նաև այն հայ համարվող երկոտանի կենդանիների, տխմարների, դավաճանների, Հայրենիքի ու ԶԻՆՎՈՐԻ ճակատագիրը երկու կոպեկով վաճառած սրիկաների փոխարեն, ովքեր երկիրը ներսից քանդելու մոլուցքով ոգևորում և ուժ են տալիս թշնամուն, որի համար դուք բոլորդ ոչնչացման ենթակա գյավուր եք` անկախ կուսակցական պատկանելությունից, երկրի կառավարման համակարգից, ձևից...
Հիշեք, որ դուք մորթված, բռնաբարված, խոշտանգված, փախստական ու տարագիր չեք միայն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ շնորհիվ...
Խոնարհումս մեր բոլորի անվտանգությանը, հայրենիքի ապահովությանն ու պատվին նահատակված ԶԻՆՎՈՐԻՆ !
ՓԱՌՔԴ ՀԱՎԵՐԺ, ԶԻՆՎՈՐ !
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել